ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեպտեմբերի 17-23․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Սեպտեմբերի 17-23-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ՝ սեպտեմբերի 17-ին Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍սեպտեմբերի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍սեպտեմբերի 19-ին նույն քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍սեպտեմբերի 17–ին Ալեության կղզիների տարածքում՝ Ալյասկայի Նիկոլսկի բնակավայրի մոտակայքում՝ 6․5 մագնիտուդով,

📍սեպտեմբերի 20-ին Պապուա-Նոր Գվինեայում՝ Կաինանտու քաղաքից 49 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6․4 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։


ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն