ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեպտեմբերի 24-30․ Հայաստանում 2 բալից բարձր ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Սեպտեմբերի 24-30-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍սեպտեմբերի 26-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 84 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍սեպտեմբերի 28-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ սեպտեմբերի 25–ին Նոր Կալեդոնիայում՝ Տադին բնակավայրից 82 կմ հյուսիս-արևելք՝ 6․6 մագնիտուդով։

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն