ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Ուսուցանվել են Ինֆորմատիկայի քոլեջի սաները

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները հերթական ուսուցումն են անցկացրել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։

Ներկայացվել են սեյսմապաշտպանության վարքականոնները երկրաշարժի երեք փուլերում։ Քննարկվել են երկրաշարժից առաջ տան ճիշտ կահավորման, տարահանումից հետո անվտանգ հավաքատեղիների, ընտանիքի հետ կապ հաստատելու հետ կապված հարցեր։

Դասախոսությունն անցկացրել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, փորձագետ Սերոբ Դարբինյանը և գլխավոր մասնագետ Հայկանուշ Եսայանը։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ