Ախուրիկի դպրոցի սաների այցը Հյուսիսային տարածաշրջանային կենտրոն
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոն էին այցելել Ախուրիկի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այցը պատահական չէր․ դպրոցն այս ընթացքում մասնակցում է «Աշխարհացույց» կրթական հարթակի «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան. էկոտուրիզմի զարգացումը և հանքային ջրերի քարտեզը մեր համայնքում» բնապահպանական ծրագրին։
Աշակերտները նախապես «Ախուրիկ» դիտակետից ջրի նմուշառում էին կատարել և բերել իրենց հետ։ Կենտրոնի լաբորատորիայի աշխատակիցները բացատրել են, թե ինչ կարևոր է ջրի որակը երկրաշարժերի հավանականության կանխատեսման գործում։
Տեսանյութը՝ այստեղ։