Կայացել է ՍՊՏԾ գիտատեխնիկական խորհրդի նիստը
Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ՝ անցկացվել է գիտատեխնիկական խորհրդի նիստ։ Օրակարգում երկու հարց էր՝ ՊՈԱԿ-ի կանոնադրության գիտական բլոկում փոփոխություններ կատարելու և ազգային դիտացանցի արդիականացման ծրագրի շրջանակում նոր սարքերի ձեռքբերման վերաբերյալ։
Քննարկման արդյունքում կանոնադրության մեջ հիմնական գիտահետազոտական ոլորտներում իրականացվող աշխատանքներին ավելացվել է նաև բնակչության սոցիալ- հոգեբանական դիմակայունության բարձրացումը։ Կարևորվել են գիտական կադրերի պատրաստումը, մասնագիտական զարգացման և վերաորակավորման գործընթացներին մասնակցությունը, ինչպես նաև միջազգային գիտաժողովներ և այլ գիտակրթական միջոցառումների կազմակերպումը։
Դիտացանցի արդիականացման մասով որոշվել է նոր սարքավորումների ձեռքբերումը և վերաբաշխումն իրականացնել՝ հաշվի առնելով ներկայիս պահանջները և կարիքները։
Տեսանյութը՝ այստեղ։
Լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ