
Փետրվարի 6-12․ Հայաստանում 2 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Փետրվարի 6-12-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ փետրվարի 7-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից 16 կմ արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
1․ փետրվարի 7-ին Ֆիջի կղզեխմբի տարածքում ՝ 6.0 մագնիտուդով,
2․ փետրվարի 8-ին՝ Կայմանյան կղզիների Ջորջթաուն մայրաքաղաքից 211 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 7.6 մագնիտուդով։