
Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում անցկացվեց սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում։
Դասախոսեցին ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության փորձագետ Սերոբ Դարբինյանը, բաժնի պետեր Գոհար Արամյանը և Լիլիթ Ստեփանյանը, գլխավոր մասնագետ Աննա Դավթյանը: