
Փետրվարի 20-26․ Հայաստանում 2-ից ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Փետրվարի 20-26-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ ևս չի գրանցվել:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
• փետրվարի 23-ին Վանուատուի Սոլա քաղաքից 320 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.0 մագնիտուդով
• փետրվարի 25-ին Ինդոնեզիայի Տոնդանո քաղաքից 101 կմ դեպի հարավ գրանցվել է երկրաշարժ՝ 6.1 մագնիտուդով:
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: