
Անիմացիայի ստեղծում, նոր համայնքների սեյսմիկ ռիսկի գնահատում․ աշխատանքային քննարկման արդյունքները
Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում անցկացվել է աշխատանքային քննարկում։
Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանն անդրադարձել է սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման նյութում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վարքային մոտեցումների վերանայման ու մեթոդական նյութի թարմացման հարցերին։ Կազմվել է թեմատիկ անիմացիոն նյութի մշակման պլանը, քննարկվել են նաև սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման համար չափորոշիչ հանդիսացող «Գիտելիքների ստուգման նյութ»-ի կիրառման հարցերը:
Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանն աշխատակիցների հետ քննարկել է Հայաստանի հյուսիսային 3 մարզից ընտրված համայնքների սեյսմիկ ռիսկի գնահատման համար անհրաժեշտ տվյալների ձեռքբերման հնարավորությունները, տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնի օպերատիվ հերթապահությունում ներգրավված աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերվող հարցերը։
Հստակեցվել են նաև ծառայության պաշտոնական կայքէջում և սոցիալական էջերում լուսաբանման համար անհրաժեշտ նյութերն ու ձևաչափերը։
Լուսանկարները՝ այստեղ։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ