
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն
թվականի Մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը
05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության
սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան
երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ
հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ
ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ
ուժգնությամբ։