
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում
ենք, որ սույն թվականի մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 09:26-ին Հայաստանի Հանրապետության
Սպիտակ քաղաքից
6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային
գոտում 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ,
որը բնական է։ Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում,
որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։
Հետցնցումն զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հետցնցումային
ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են տեղի ունենալ թույլ
և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում
բնակչության կողմից։
Հորդորում
ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղոդագրություններին։