ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմ․ գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

      Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։