ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Մարտի 20-26. 2 բալից ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝ Հայաստանում

Մարտի 20-26-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝

• մարտի 21-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ․

• մարտի 24-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

• մարտի 21-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

• մարտի 23-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ`

• մարտի 21-ին համապատասխանաբար Պանամայի Չիրիկի պրովինցիայի Բուրիկա քաղաքից դեպի 125 կմ դեպի հարավ-արևելք և Ալեուտյան կղզեխմբի տարածքում՝ 6.2 մագնիտուդով,

• մարտի 25-ին Նոր Զելանդիայի Ռիվերտոն քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 6.7 մագնիտուդով:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: