ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Համայնքներում կիրականացվի իրազեկում ջրամբարների պատվարների անվտանգության վերաբերյալ

Ըստ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717 - Լ որոշմամբ հաստատված «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության»՝ ԱՌԿ քաղաքականության մշակման, իրականացման և գործընթացների համակարգման լիազոր մարմինը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է։

Հանդիսանալով սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների գծով համակատարող՝ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները համայնքներում այսուհետ կիրականացնեն իրազեկում-քննարկում՝ ջրամբարների պատվարների անվտանգության վերաբերյալ։

Օրերս ՍՊՏԾ սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության գլխավոր փորձագետ Վալերի Խոնդկարյանն անցկացրեց ուսուցանող մասնագետների վերապատրաստման դասընթաց՝ ներկայացնելով ջրամբարների շահագործման տեղական ու միջազգային փորձը, ոլորտում առկա խնդիրները, տարբեր մեծության ջրամբարների պատվարների վթարները և այլն։


Տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ