Ուսուցանվել է գրեթե 11200 մարդ
ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է նոյեմբեր ամիսը։
Երևան քաղաքի 4 դպրոցում ուսումնական տարհանման վարժանքի է մասնակցել 3242 աշակերտ, 274 ուսուցիչ և աշխատակից։
Երևան քաղաքի 1 վարչական շրջանում և 1 օբյեկտում ուսուցանվել է 165 աշխատակից:
ՀՀ մարզերի 32 դպրոցում, 1 ուսումնարանում և 1 վարժարանում ուսուցանվել է 2342 աշակերտ, 539 ուսուցիչ և աշխատակից, 82 ուսանող և 18 դասախոս:
ՀՀ մարզերի 15 դպրոցում տարհանման վարժանքի է մասնակցել 3056 աշակերտ, 492 ուսուցիչ և աշխատակից, 253 ուսանող և 67 դասախոս:
Գառնիի երկրաֆիզիկական դիտարան է այցելել 7 դպրոցի 23 ուսուցիչ, 198 աշակերտ և 3 ծնող, ՍՊՏԾ Գյումրու հյուսիսային տարածաշրջանային կենտրոն՝ 3 դպրոցի 63 աշակերտ, 5 ուսուցիչ և 21 ծնող, ՍՊՏԾ Կապանի կենտրոնական կայան՝ 2 դպրոցի 29 աշակերտ և 21 ուսուցիչ ։
Ընդհանուր՝ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ուսուցանվել և տարհանվել է 11182 անձ: