ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Ուսուցանվել է գրեթե 5600 անձ

ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է մարտ ամսին կատարված աշխատանքը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝

• 2 դպրոցում և 1 համալսարանում անցկացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, որին մասնակցել է 405 աշակերտ, 17 ուսուցիչ/աշխատակից, 50 ուսանող և 10 դասախոս, ընդհանուր՝ 482 անձ:

• Տարահանման վարժանքներին մասնակցել է 3 դպրոցից 679 աշակերտ և 72 ուսուցիչ/աշխատակից, ընդհանուր՝ 751 անձ:

• «Սպորտային և շարժական» ու «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խաղ-վիկտորինաներին մասնակցել են 2 դպրոցից 147 աշակերտ, 33 ուսուցիչ/աշխատակից, 119 աջակից և 7 ծնող, ընդհանուր՝ 306 անձ:

• Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում մասնագիտական պրակտիկայի շրջանակներում ճանաչողական շրջայցին մասնակցել է 1 ԲՈւՀ-ից 29 ուսանող և 1 դասախոս/աշխատակից, ընդհանուր՝ 30 անձ:

Ափոփելով՝ Երևան քաղաքում ԲՏԱՎ աշխատակիցներն ուսուցանել են 1569 անձի 9 ուսումնական հաստատությունից:

ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 28 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, որին մասնակցել է 2057 աշակերտ և 456 ուսուցիչ/աշխատակից:

6 դպրոցում իրականացվել է ուսումնական տարահանման վարժանք: Տարահանվել է 1158 աշակերտ և 211 ուսուցիչ/աշխատակից: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային տարածաշրջանային կենտրոններում ճանաչողական շրջայցերին մասնակցել են 6 դպրոցից 116 աշակերտ և 25 ուսուցիչ:

Ամփոփելով՝ 7 մարզում ԲՏԱՎ միջոցառումներին մասնակցել է 4023 անձ 40 դպրոցից:

Ընդհանուր՝ Երևանի և ՀՀ մարզերի 48 դպրոցից և 1 ԲՈւՀ-ից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 5592 անձ:


Լուսանկարները՝ այստեղ։