ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Ապրիլի 17-23․ 2-ից ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Ապրիլի 17-23-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ ապրիլի 21-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Զանգակատուն գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

• ապրիլի 21-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ,

• ապրիլի 22-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 51 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

• ապրիլի 22-ին Ֆիլիպինների Սարանգանի քաղաքից 270 կմ դեպի արևելք՝ 6.2 մագնիտուդով,

• ապրիլի 23-ին՝ Թուրքիայի Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում՝ Էսենյուրթ քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 6.2 մագնիտուդով: