
Անցկացվեց համապետական շաբաթօրյակ
Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, այդ թվում՝ հյուսիսային և հարավային տարածաշրջանային կենտրոնների ողջ անձնակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին։
Կատարվել են աշխատասենյակների մաքրման, աղբահեռացման, չորացած ճյուղերի էտման և այլ սանիտարական աշխատանքներ։ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան տանող ճանապարհի երկայնքով տնկվել են նոր ծառեր։