ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Ուսուցանվել է գրեթե 5000 անձ

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է ապրիլին կատարած աշխատանքը։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի

• 5 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, որին մասնակցել է 444 աշակերտ, 45 ուսուցիչ և աշխատակից։

• Տարահանման վարժանքների մասնակցել է 4 դպրոցից 1011 աշակերտ, 137 ուսուցիչ և աշխատակից։

• «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խաղ-վիկտորինային մասնակցել է 1 դպրոցից 40 աշակերտ, 17 ուսուցիչ և աշխատակից, 75 հանդիսատես։

Երևանի 9 դպրոցից Գառնիի երկրաֆիզիկական դիտարան է այցելել 168 աշակերտ, 33 ուսուցիչ, աշխատակից և ծնող։


Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 27 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Մասնակցել է 1791 աշակերտ, 361 ուսուցիչ և աշխատակից։

Շիրակի և Սյունիքի մարզերի 4 դպրոցում ուսումնական տարահանման վարժանքներին մասնակցել է 576 աշակերտ, 110 ուսուցիչ և աշխատակից։

4 մարզի 6 դպրոցից Գառնիի երկրաֆիզիկական դիտարան և հյուսիսային տարածաշրջանային կենտրոն են այցելել 88 աշակերտ, 24 ուսուցիչ, աշխատակից և ծնող։

Ամփոփելով՝ ԲՏԱՎ ուսուցման և իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 4920 անձ Երևանի և մարզերի 56 դպրոցից: