ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Մայիսի 1-7․ 2-ից ավելի բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ՝ Հայաստանում


Մայիսի 1-7-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 3 երկրաշարժ՝

• Մայիսի 1-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան և Լանջաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Մայիսի 2-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

• Մայիսի 4-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 2 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

• մայիսի 1-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,

• մայիսի 4-ին Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Դաշկեսան քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,

• մայիսի 4-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝

• մայիս 2-ին՝ Արգենտինայի Ուշուայա քաղաքից 224 կմ և 289 կմ դեպի հարավ-արևելք՝ համապատասխանաբար 7.4 և 6.4 մագնիտուդով,

• մայիսի 3-ին՝ Ինդոնեզիայի Գորոնտալո քաղաքից 161 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 6.0 մագնիտուդով։

• մայիսի 5-ին՝ Արևելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային տարածքում՝ 6.0 մագնիտուդով։


Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: