
Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում՝ նախակրթարաններում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը Երևան քաղաքի և 10 մարզերի դպրոցներում, մանկապարտեզներում և ամառային ճամբարներում անցկացնում է սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման աշխատանքներ:
Հունիսից կմեկնարկեն այցերը նախակրթական ուսումնական հաստատություններ։ Աշխատանքային պլանով նախատեսված է 125 մանկապարտեզ։
Մանրամասները ներկայացնում է ԲՏԱՎ պետ Սյուզաննա Կակոյանը։
Տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ