ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Մայիսի 15-21․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ՝ Հայաստանում

Մայիսի 15-21-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 3 երկրաշարժ՝

• Մայիսի 16-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Մայիսի 20-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Մայիսի 20-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

• մայիսի 15-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 50 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

• մայիսի 17-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

• մայիսի 17-ին Պերուի Այակուչու քաղաքից 181 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.0 մագնիտուդով,

• մայիսի 20-ին Պապուա Նոր Գվինեայի Անգորամ քաղաքից 81 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.4 մագնիտուդով:


Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: