
Մայիսի 22-28․ ՀՀ տարածքում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Մայիսի 22-28-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
• մայիսի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 11 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
• մայիսի 24-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 52 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝
• մայիսի 22-ին Հունաստանի Հերակլիոն քաղաքից 82 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.2 մագնիտուդով,
• մայիսի 23-ին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Մաքքուորի կղզու տարածքում՝ 6.1 մագնիտուդով,
• մայիսի 25-ին Տոնգայի Նուկուալոֆան մայրաքաղաքից 209 կմ դեպի հարավ՝ 6.0 մագնիտուդով: