
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03:17 (Գրինվիչի ժամանակով` հունիսի 2-ին ժամը 23։17), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 36.70⁰ և արևելյան երկայնության 28․24⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա, Մարմարիս քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք, օջախի 68 կմ խորությամբ 5․8 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ <<РИА Новости>> լրատվական կայքի՝ կա 1 զոհ, 69 վիրավոր։