
Մայիսին ուսուցանվել է մոտ 6800 անձ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է մայիս ամիսը։
Երևան քաղաքում՝
• Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմանը մասնակցել է 3 դպրոցի 184 աշակերտ, 26 ուսուցիչ և աշխատակից, ընդհանուր՝ 210 անձ:
• Տարահանման վարժանքի մասնակցել է 7 դպրոցից 4326 աշակերտ և 517 ուսուցիչ և աշխատակից, ընդհանուր՝ 4843 անձ:
• Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ճանաչողական շրջայցի մասնակցել է 6 դպրոցից 137 աշակերտ, 23 ուսուցի աշխատակից և ծնող, ընդհանուր՝ 160 անձ:
Վայոց ձորի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 18 դպրոցում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ներկա է եղել 869 աշակերտ, 239 ուսուցիչ և աշխատակից, ընդհանուր՝ 1108 անձ։
Սյունիքի մարզի 3 դպրոցում ուսումնական տարահանման վարժանքին մասնակցել է 181 աշակերտ, 41 ուսուցիչ և աշխատակից, ընդհանուր՝ 222 անձ։
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում և Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում ճանաչողական շրջայցի մասնակցել է 6 դպրոցից 186 աշակերտ, 19 ուսուցիչ, աշխատակից և ծնող, ընդհանուր՝ 205 անձ։
Ամփոփելով՝ Երևանի և ՀՀ մարզերի 43 դպրոցից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 6748 անձ:Մշակումը՝ ԲՏԱՎ մասնագետների։