
Նոր միջազգային նախագիծ՝ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ
ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության (MSB) համագործակցության շրջանակում սեպտեմբերի 11-ին կայացել է հերթական աշխատաժողովն աղետների ռիսկի կառավարման և պատրաստվածության ամրապնդման ուղղությամբ։ Նախորդ հանդիպումը հուլիսին էր։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից աշխատաժողովին մասնակցել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը և գլխավոր մասնագետ Տաթևիկ Մարկոսյանը։ Հանդիպման նպատակն էր հաստատել համագործակցության նոր եզրեր ԱՌՆ ոլորտում, բացահայտել նոր նախագծի հնարավոր մարտահրավերները։
Սյուզաննա Կակոյանի խոսքով՝ քննարկումները հիմնականում ծավալվել են երեք թեմայի շուրջ՝ ուսուցում և վերապատրաստում, հանրային իրազեկում և գերատեսչությունների հետ համագործակցություն։ Խմբերն իրականացրել են այս բոլոր բաղադրիչներն ընդգրկող նախագծի SWOT վերլուծություն, վերհանել հնարավորություններն ու խնդիրները։
Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության մշակած նախագիծը շուտով կներկայացվի հաստատման։