
Հետազննվել է 41 վթարային շենք
ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ 2025 թվականի մարտից շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ իրականացվում է փլուզվող շենքերի խնդրի առաջնահերթ լուծման պիլոտային ծրագիրը։
Ծրագրում ընդգրկված է 41 շենք Երևան քաղաքից և Հայաստանի մարզերից։
Վթարային շենքերի հետազննությունն իրականացրել են ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության մասնագետները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ