
Սեմինար-քննարկում Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի հետ
Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները սեյսմապաշտպանության թեմայով սեմինար-քննարկում անցկացրին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։
Անդրադարձ կատարվեց՝
📍Երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո սեյսմապաշտպանության վարքականոններին,
📍Հայաստանում խոցելի շենքերի տիպերին,
📍Շենքերի սեյսմազինվածության բարձրացման նորագույն մեթոդներին,
📍Նոր շինարարական նորմերին,
📍Սեյսմիկ անվտանգության ոլորտում համայնքների հետ արդյունավետ համագործակցությանը և այլն։
Բանախոսեցին ՍՊՏԾ ԲՏԱՎ վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, փորձագետ Սերոբ Դարբինյանը և մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը։
Սեմինարին մասնակցեց 30 աշխատակից։