ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

ՍՊՏԾ աշխատակցի նախագիծը ճանաչվել է լավագույններից մեկը

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության հատուկ կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի պետ Վարդան Հայրապետյանը մայիսի 20-ից հուլիսի 17-ը գործուղվել էր Ճապոնիայի Ցուկուբա քաղաք՝ մասնակցելու «Հատուկ նշանակության շենքերի համար սեյսմիկ աղետների վտանգի նվազեցման հակաքայլերի ուժեղացում» խորագրով վերապատրաստման դասընթացին։

Օրերս Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) հաստատել է ֆինանսավորումը հայ մասնագետի ներկայացրած «Երկրաշարժից հետո շենքային պայմանների արագ հետազննության ճապոնական մեթոդները, կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման և շենքերի սեյսմիկ ուժեղացման ճապոնական փորձը» խորագրով նախագծի համար։ 18 նախագծից ընտրվել էր երեքը։

Վարդան Հայրապետյանի խոսքով՝ նախատեսվում են սեմինար-քննարկումներ ինժեներիայով, սեյսմոլոգիայով և սեյսմիկ անվտանգության ոլորտով զբաղվող մասնագետների, ինչպես նաև բուհերի ուսանողների հետ։

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ