ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեմինար-քննարկում Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ

Սեյսմապաշտպանության թեմայով հերթական սեմինար-քննարկումն անցկացվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։

Ներկա էին Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը, գլխավոր մասնագետներ Տաթևիկ Մարկոսյանը և Ֆլորա Մահտեսյանը։

Խոսվեց երկրաշարժերի տեսակների, մեր տարածաշրջանում երկրաշարժերի առաջացման պատճառների, բալ-մագնիտուդ հասկացությունների տարբերակման մասին։ Ֆլորա Մահտեսյանը կարևորեց սեյսմիկ պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառումները՝ որպես գերատեսչական առաջնահերթ խնդիր։

Գոհար Արամյանը ներկայացրեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ մեծաթիվ զոհերի և ավերածությունների պատճառները՝ հատկապես շենքերի սեյսմակայունության սխալ հաշվարկներն ու բնակչության շրջանում տարրական գիտելիքի բացակայությունը։

Անդրադարձ եղավ նաև սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի բաղադրիչներին և կառավարման մարմինների դերին՝ կարողությունների գնահատման և գործողությունների համակարգման մասով։

Խոսելով Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի հագեցվածության և առաքելության մասին՝ մասնագետը նշեց, որ այն տարածաշրջանում եզակի կառույց է, որն իրականացնում է երկրաշարժերի շուրջօրյա մոնիթորինգ և վերլուծություն։

Սեմինար-քննարկման մի հատված նվիրվեց երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո անվտանգության վարքականոններին։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ