Միջազգային սեմինար-գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժից քաղված դասերին
Դեկտեմբերի 8-ին կայացավ «Սպիտակի 1988 թ․ դեկտեմբերի 7-ի աղետի դասերը և անվտանգության մշակույթի ձևավորում» մասնագիտական սեմինար-գիտաժողովը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և այլ շահագրգիռ կառույցների նախաձեռնությամբ։
Մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները՝ բնակչության հետ տարվող աշխատանքների և կառուցվածքների սեյսմակայունության վարչություններից։
ԿՍՎ պետ Զավեն Խլղաթյանն ու հատուկ կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի պետ Վարդան Հայրապետյանը խոսեցին Ճապոնիայի, Իտալիայի և Շվեյցարիայի հետ համագործակցությունից և միջազգային փորձի տեղայնացման արդյունքներից, իսկ ԲՏԱՎ ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը հանդես եկավ աղետների դեպքում ազգաբնակչության անվտանգության և պաշտպանվածության համակարգերի մասին զեկույցով։
Քննարկվեցին նաև այլ թեմաներ՝
📍Արհմիությունների դերն աղետներից հետո վերականգնման և աշխատողների պաշտպանության համակարգում,
📍 Ժամանակակից սեյսմիկ նորմերն ու ստանդարտները Հայաստանի Հանրապետությունում,
📍Սեյսմակայուն շինարարության կրթական և հետազոտական նոր նախաձեռնություններ,
📍Աղետների սոցիալական հետևանքների հաղթահարում և այլն։
Սեմինար-գիտաժողովի նպատակն էր վերհանել սեյսմիկ անվտանգության ոլորտին վերաբերող առանցքային խնդիրներն ու տալ մասնագիտական առաջարկներ։
Մասնակիցներին շնորհվեց հավաստագիր։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ