Հունվարի 15-21․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 15-21-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունվարի 20-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ հունվարի 18-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Գուրջաանի քաղաքից 59 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝
📍հունվարի 16-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Քուս-Բեյ քաղաքից 306 կմ դեպի արևմուտք՝ 6.0 մագնիտուդով,
📍 հունվարի 19-ին Նոր Կալեդոնիայի Նումեա մայրաքաղաքից 399 կմ արևելք՝ է 6.0 մագնիտուդով,
📍 հունվարի 21-ին Ճապոնիայի Վուլկանո կղզիների տարածքում՝ 6.1 մագնիտուդով:
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։