Ապրիլի 9-15․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Ապրիլի 9-15-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ ապրիլի 9-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍ապրիլի 13-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 7 կմ արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 15-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։