ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3.9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ: