LastQuake հավելվածը գործարկել է տելեգրամյան բոտ
Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) Տելեգրամ հարթակում գործարկել է LastQuake հավելվածի բոտը, որն այսուհետ կտեղեկացնի ձեզ ձեր գտնվելու վայրից մինչև 1000 կմ շառավղով գրանցված երկրաշարժերի մասին։
Բոտը տրամադրում է արագ և նախնական տվյալներ, իսկ ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է այցելել https://m.emsc.eu կայք կամ LastQuake հավելված։
Ծրագիրը հնարավորություն է տալիս՝
📍 Ներբեռնել ձեր լոկացիան,
📍Տեղադրել մանրամասներ, եթե զգացել եք երկրաշարժ։
Ի դեպ, LastQuake ծրագիրը հասանելի է հայերեն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետների շնորհիվ։ Հավելվածում կարող եք գտնել ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել երկրաշարժից և ցունամիից, ինչպես կապվել արձագանքող ուժերի հետ և այլն։
Հավելվածն ու բոտը հարմար են ճամփորդել պատրաստվողների համար՝ անվտանգ հանգիստ կազմակերպելու նպատակով։
Անի Անտոնյան