ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19:17 (Գրինվիչի ժամանակով ժամը 15։17), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․30⁰ և արևելյան երկայնության 45.94⁰ աշխարհագրական կոորդինատներով , 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։
Էպիկենտրոնի հեռավորությունը ՀՀ Վարդենիս քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք է, օջախում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։