ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Կատարելագործվում են սեյսմիկ տվյալների վերլուծության հմտությունները

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) հրավերով՝ հունիսի 7-13-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի պետ Լևոն Մարտիրոսյանը Թուրքմենստանի Հանրապետության Աշխաբադ քաղաքում մասնակցել է Ազգային տվյալների ռուսալեզու կենտրոնների մասնագետների համար նախատեսված տարածաշրջանային աշխատարանին և ինտեգրված վերապատրաստման դասընթացին (Regional workshop and Integrated Training for Russian-Speaking National Data Centers):

Նպատակն էր զարգացնել NDC-ների սեյսմիկ տվյալների վերլուծության մասնագիտական կարողությունները։ Դասընթացի ընթացքում ներկայացվել և ուսումնասիրվել են՝

📍IMS սեյսմիկ տվյալների ստացումը և IDC արտադրանքների օգտագործումը,

📍Geotool և SeisComP համակարգերի կիրառությունը,

📍Սեյսմիկ իրադարձությունների ավտոմատ և ձեռքով վերլուծությունը,

📍 NDC-in-a-Box համակարգի կիրառությունը և այլն։

Լևոն Մարտիրոսյանը ներկայացրել է ՍՊՏԾ գործունեությունը, սեյսմիկ տվյալների ստացման և մշակման գործընթացները։ Քննարկվել են IMS տվյալների կիրառման, ավտոմատ և ձեռքով վերլուծության մեթոդների արդյունավետ համադրության հարցերը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել է հավաստագիր։