ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հունիսի 18-24․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հունիսի 18-24-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ հունիսի 22-ին Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ հունիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետությունում։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, և Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 5 երկրաշարժ՝

📍Հունիսի 19-ին Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում Կամչատկայի ափերի մոտ` 6.0 մագնիտուդով, որին հաջորդել է ևս մեկ՝ 6.6. մագնիտուդով երկրաշարժ։

📍Հունիսի 24-ին Վենեսուելայում Մորոն համայնքից 28 կմ դեպի արևմուտք՝ 7.2 մագնիտուդով, որին հաջորդել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Հաղորդվում է 32 զոհի մասին: Հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

📍Հունիսի 24-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ հյուսիսային Հոկայդոյում և հարակից շրջաններում՝ 6.9 մագնիտուդով: Հաղորդվում է վիրավորների մասին:


ՀՀ ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն