Ուսուցանվել է 3093 անձ
ՀՀ ՆԳՆ ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է հունիսը։
Երևան քաղաքում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։ Մասնակցել է 368 սան, 64 դաստիարակ և 47 աշխատակից:
ՀՀ մարզերում՝
📍 18 հաստատությունում՝ 17 ՆՈՒՀ, 1 կրթամարզամշակույթային համալիր, ուսուցանվել է անձնակազմը՝ ընդհանուր 1066 անձ։
📍20 հաստատությունում՝ 19 ՆՈւՀ, 1 մարզամշակույթային կենտրոն, կազմակերպվել է տարահանման վարժանք։ Մասնակցել է 1459 անձ:
📍Արարատ, Արագածոտն և Լոռու մարզերի 3 դպրոցից 89 անձ հյուրընկալվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ։
Ամփոփելով՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 49 հաստատությունից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 3093 անձ։
Լուսանկարները՝ հյուսիսային և հարավային տարածաշրջանային կենտրոններից