Հուլիսի 2-8․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ՝ Հայաստանում
Հուլիսի 2-8-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝
📍Հուլիսի 2-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
📍 Հուլիսի 3-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 6 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ՝
📍հուլիսի 2-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍հուլիսի 3-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍հուլիսի 3-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍հուլիսի 5-ին Իրանի Խոյ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍հուլիսի 5-ին Իրանի Մարանդ քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍հուլիսի 6-ին Իրանի Խոյ քաղաքից 20 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍հուլիսի 3-ին Ինդոնեզիայի Տոբելո շրջանից 58 կիլոմետր դեպի արևմուտք՝ 6.2 մագնիտուդով,
📍 հուլիսի 3-ին Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կումե և Միյակո կղզիների մոտակայքում՝ 6․1 մագնիտուդով:
Զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան:
ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն