Ամփոփվեց CTBTO տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում
Օգոստոսի 3-7-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպության՝ CTBTO-ի հետ համագործակցությամբ Արևելյան Եվրոպայի ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը։ 5-օրյա միջոցառումն անցկացվում էր ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում։ Մասնակցում էր 11 երկրի 27 մասնագետ։
«Աշխատաժողովը կազմակերպված էր սիմուլյացիոն վարժանքի ձևաչափով. տեղի էր ունեցել իրադարձություն և անհրաժեշտ էր պարզել՝ այն սեյսմիկ իրադարձություն էր, թե ոչ, ինչն աշխատաժողովի ամենակարևոր և բովանդակային մասն էր»,- նշել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները՝ Անի Անտոնյանի