Հայաստանը՝ տարածաշրջանային համագործակցության հարթակ
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ CTBTO-ի և ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության համագործակցության շրջանակում` օգոստոսի 3-7-ը Գառնիում անցկացվել է Արևելյան Եվրոպայի ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը։
Ներկայացնում ենք կազմակերպության անդրադարձը աշխատաժողովին։
«11 երկրից ժամանած 27 փորձագետ, որոնցից յոթը կանայք էին, հինգ օր շարունակ Գառնիում մասնակցեցին վարժանքի՝ մոդելավորելով անսովոր սեյսմիկ իրադարձությունից հետո արագ և համակարգված վերլուծության գործընթացը։ 2025 թվականին Մյանմայի/Բենգալյան ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության հիման վրա մշակված սցենարի շրջանակում մասնակիցներն անցան ստուգման ամբողջական գործընթացը՝ վերլուծելով Միջազգային մոնիթորինգի համակարգի (IMS) տվյալները, ուսումնասիրելով ռադիոնուկլիդային տեղեկատվությունը և մթնոլորտային տրանսպորտի մոդելավորման արդյունքները, ինչպես նաև գնահատելով իրադարձությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (CTBT) ստուգման համատեքստում։
Աշխատաժողովը ցույց տվեց, թե ինչպես է միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը նպաստում Ազգային տվյալների կենտրոնների (NDC) մասնագիտական կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և գլոբալ ստուգման համակարգում նրանց ներդրմանը։
Շնորհակալություն, Հայաստա՛ն, հյուրընկալության համար»։