ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմապաշտպանության ուսուցում Երևանի թիվ 119 մանկապարտեզում

Ավարտին են մոտենում նախակրթական ուսումնական հաստատություններում սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման և իրազեկման միջոցառումները։ Հերթական հանդիպումը Երևանի թիվ 119 մսուր-մանկապարտեզի անձնակազմի հետ էր։

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները միջին խմբի սաների հետ զրուցել են երկրաշարժերի առաջացման և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների մասին։ Ցուցադրվել է՝ ինչպես պատսպարվել հիմնական պատերի և սեղանների ներքո, որոնք են մանկապարտեզի տարածքում առկա անվտանգ վայրերը և այլն։ Գունազարդման պատկերների միջոցով երեխաներն ամրապնդել են սովորածը։

Ակտիվ քննարկում է անցկացվել մանկավարժական անձնակազմի հետ։ Կարևորվել են պարբերաբար համագործակցությունը, երկրաշարժի թեմայով տարբեր ձևաչափի գործնական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ անհատական աշխատանքը։

Այս տարվա պլանով՝ ուսուցման ծրագրում ներառված էր 135 նախակրթարան։ 


Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ