ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Կկնքվի փոխըմբռնման հուշագիր Ավստրիայի հետ

Ավարտվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ CTBTO-ի աշխատանքային B խմբի 67-րդ նստաշրջանը: Հայաստանը ներկայացնում էր Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։

Ավստրիական կողմի հրավերով՝ ՍՊՏԾ տնօրենը հյուրընկալվել է Ավստրիայի GeoSphere երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայի և օդերևութաբանության ազգային ծառայությունում։ Նա ծանոթացել է սեյսմիկ մոնիթորինգի և սեյսմիկ վտանգի գնահատման գործընթացին։

«Մինչև տարեվերջ նախատեսում ենք Ավստրիայի հետ կնքել փոխըմբռնման հուշագիր։ Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- տեղեկացրեց Սոս Մարգարյանը։

Տարեվերջին սպասվում է ավստրիացի գործընկերների այցը Հայաստան։