
Հունվարի 30-փետրվարի 5․ 2 և ավել բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ: Մասնավորապես՝ փետրվարի 4-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Վայք քաղաքից 22 կմ արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ՝
1․հունվարի 31-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
2․փետրվարի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
3․փետրվարի 2-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 35 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
4․փետրվարի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 45 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ,
5․փետրվարի 3-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
6․փետրվարի 4-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
7․փետրվարի 4-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: