
Ուսուցանվել է ավելի քան 8000 անձ
Փետրվարին ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետներն իրականացրել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, ուսումնական տարահանման վարժանք, խաղ-վիկտորինա և շրջայցեր: Մասնավորապես՝
• Երևան քաղաքի 4 դպրոցում ուսուցանվել է 377 անձ, 3 դպրոցում անցկացված տարահանման վարժանքին մասնակցել է 2374 անձ։ Ուսումնական պրակտիկայի շրջանակում Գառնու երկրաֆիզիկական դիտարան է այցելել 17 անձ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից։ Սպորտային և շարժական խաղ-վիկտորինայի 1-ին փուլին մասնակցել է 1 դպրոցի 3 ուսուցիչ։ Այսպիսով՝ Երևան քաղաքի 9 հաստատությունից ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 2771 անձ՝ 2464 աշակերտ, 290 ուսուցիչ և աշխատակից, 15 ուսանող և 2 աշխատակից։
• Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 31 դպրոցում ուսուցանվել է 3021 անձ։ Տարահանման վարժանքներին մասնակցել է 2196 անձ 11 դպրոցից։ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան և ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոն այցելել է 40 անձ 2 դպրոցից։ Այսպիսով՝ 7 մարզի 44 դպրոցից ուսուցման և իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 5257 անձ՝ 4502 աշակերտ, 753 ուսուցիչ և աշխատակից, 2 ծնող:
Ընդհանուր՝ փետրվար ամսին ԲՏԱՎ մասնագետները 53 հաստատությունում ուսուցանել են 8028 անձի։
Լուսանկարները՝ այստեղ։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ