ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Մարտի 27-ապրիլի 2. 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Մարտի 27-ից ապրիլի 2-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ ապրիլի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ մարտի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 8 երկրաշարժ՝

• Մարտի 28-ին Ատլանտյան օվկիանոսում` Միջատլանտյան լեռնաշղթայի կենտրոնական տարածքում՝ 6.1 և 6.6 մագնիտուդով,

• Մարտի 28-ին Մյանմայի Մանդալայ քաղաքից 15 կմ դեպի արևմուտք՝ 7.7 մագնիտուդով: Այն զգացվել է հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում Լաոսում և Չինաստանում: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ, որից մեկն ունեցել է 6.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 3085 մարդ, առնվազն 4715 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան բազմաթիվ ավերածություններ։

• Մարտի 30-ին՝ Տոնգայի Պանգայի քաղաքից 74 կմ դեպի հարավ-արևելք՝ 7.0 մագնիտուդով: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ, որից մեկն ունեցել է 6.2 մագնիտուդ,

• Ապրիլի 2-ին Հարավխաղաղօվկիանոսային լեռնաշղթայում և Ճապոնիայի Միաձակի պրեֆեկտուրայի Միյակոնձե քաղաքից 76 կմ դեպի հարավ- արևելք՝ համապատասխանաբար 6.4 և 6.2 մագնիտուդով: