ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Այց ՍՊՏԾ հյուսիսային և հարավային տարածաշրջանային կենտրոններ

Ստորև ներկայացված է ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի hյուսիսային և hարավային տարածաշրջանային կենտրոններ այցելելու դիմումի օրինակելի ձևը։

Հյուսիսային տարածաշրջանային կենտրոն /հասցե՝ ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 5/1)

Էլ․ հասցե՝ [email protected]

Հեռախոսահամար՝ 060 37 22 32 /ներքին՝ 832/

———————————————

ՀՀ ներքին գործերի նախարարության

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի

հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ

Շավարշ Արամյանին


                                                 Դիմում


Հարգելի´ պարոն Արամյան,

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ ողջ տարածքն ունի բարձր սեյսմոակտիվություն, և սեյսմապաշտպանության թեմայով իրազեկումը հանդիսանում է կարևոր խնդիր, խնդրում ենք Ձեր համաձայնությունը, որ 00.00.2025թ.-ին ՀՀ X քաղաքի թիվ X դպրոցի անձնակազմը (առանձին նշել X դասարանի աշակերտների, դպրոցի աշխատակիցների, ծնողների կամ այլ այցելուների թիվը) ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալվի ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում, որտեղ կմասնակցի բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետների նախաձեռնած սեյսմապաշտպանության թեմայով սեմինար-քննարկմանը, ինչպես նաև կծանոթանա սեյսմիկ ռիսկի և սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներին:


Տնօրեն` ………………

Կոնտակտային հեռախոսահամար՝ ………………



Հարավային տարածաշրջանային կենտրոն /հասցե՝ ք․ Կապան, Լեռնագործների 1/

Էլ․ հասցե՝ [email protected]

Հեռախոսահամար՝ 094705047

——————————————

ՀՀ ներքին գործերի նախարարության

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի

հարավային տարածաշրջանային կենտրոնի պետ

Կիմ Բադալյանին

           

                                                    Դիմում


Հարգելի´ պարոն Բադալյան,

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ ողջ տարածքն ունի բարձր սեյսմոակտիվություն, և սեյսմապաշտպանության թեմայով իրազեկումը հանդիսանում է կարևոր խնդիր, խնդրում ենք Ձեր համաձայնությունը, որ 00.00.2025թ.-ին ՀՀ X քաղաքի թիվ X դպրոցի անձնակազմը (առանձին նշել X դասարանի աշակերտների, դպրոցի աշխատակիցների, ծնողների կամ այլ այցելուների թիվը) ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալվի ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հարավային տարածաշրջանային կենտրոնում, որտեղ կմասնակցի բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետների նախաձեռնած սեյսմապաշտպանության թեմայով սեմինար-քննարկմանը, ինչպես նաև կծանոթանա սեյսմիկ ռիսկի և սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներին:


Տնօրեն` ………………

Կոնտակտային հեռախոսահամար՝ ………………


Ձևաթուղթն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեներին՝ PDF ֆորմատով, պարտադիր ստորագրությամբ և կնիքով։ Դիմումում ձեր նշած այցելության նախընտրելի օրը կարող է փոփոխվել՝ ելնելով ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի զբաղվածությունից։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարներով։