
Մայիսի 29-հունիսի 4․ 2 և ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Հայաստանում
Մայիսի 29-ից հունիսի 4-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունիսի 1-ին Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
• մայիսի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
• հունիսի 4-ին Վրաստանում՝ Գորի քաղաքից 16 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 5 երկրաշարժ՝
• մայիսի 30-ին Աֆրիկայի հարավ-արևմուտքում՝ 6.2 մագնիտուդով,
• մայիսի 31-ին Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրայի Կուշիրո քաղաքից 65 կմ հարավ-արևելք՝ 6.0 մագնիտուդով, այնուհետև՝ Կերմադեկ կղզիների տարածքում՝ 6.1, 6.0 և 6.2 մագնիտուդով։
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: