
Հայաստանի սեյսմոլոգիական ցանցը ներառվել է միջազգային հարթակում
Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային քննարկում։ Վարչությունների պետերն ամփոփեցին նախորդ եռամսյակում կատարված աշխատանքը։
Դիտարկվեցին հարցեր`
📍 Սեյսմիկ կայանների արդիականացման,
📍Երևանի հանրային տրանսպորտի մեքենաներում սեյսմապաշտպանության ուղեցույցների տարածման,
📍 Համայնքներում սեյսմիկ անվտանգության թեմայով իրազեկման աշխատանքների ակտիվացման,
📍Պիլոտային ծրագրի շրջանակում վթարային շենքերի հետազննումից հետո ընթացիկ աշխատանքների,
📍 www.fdsn.org միջազգային սեյսմոլոգիական ցանցում Հայաստանի սեյսմիկ կայանների ներառման և նոր հնարավորությունների վերաբերյալ:
Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ